ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Միհրան Պողոսյանին «յուրայինները» չեն օգնել

Միհրան Պողոսյանին «յուրայինները»  չեն օգնել
30.04.2019 | 02:35

Դատական ակտերի հարկադիր կատարողական ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ, որն օրերս է ձերբակալվել Ռուսաստանում, քրեական գործ հարուցելու հարցում, պարզվում է, «դերակատարում են» ունեցել նաև նրա նախկին գործընկերներն ու քաղաքական թիմի անդամները: «Իրատեսի» զրուցակիցն ասաց, որ նախկին որոշ պաշտոնյաներ, որ, ինչ-որ առումով, կարող էին դեպքերի զարգացմանն այլ ընթացք տալ, «հանգիստ նստել են տեղները». «Պողոսյանին կարող էին գլխի գցել, հուշել, թե ինչ կարող է լինել ու ինչպես թիրախ չդառնալ նորերի համար: Բայց ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ չեն արել: Նրա պաշտոնավարման ընթացքում ոմանք գուցե խնդիրներ են ունեցել ու սպասել հարմար պահի «վրեժխնդիր» լինելու համար: Ի դեպ, ոչ միայն իրենց նախկին թիմակցին մի շարք նրբությունների մասին չեն ասել, այլև նորեկների աչքերն են բացել ու կրակի վրա յուղ լցրել»:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4497

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ